«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

Աղոթարան

Աղոթարան
03.03.2026 | 22:00
Արարիչ,
Վերստին բացեցիր աչքերս,
գիշերն անցավ և Քո լույսը նորից ծագեց,
ինչպես նշան, որ Քո գթությունը երբեք չի սպառվում։
Ողորմի՛ր ինձ Տեր, Քո մեծ ողորմությամբ,
Քանզի Դու ես ողորմության օվկիանոսը,
որից հոսում է կյանքի ջուրը և մաքրում հոգու և մարմնի տկարությունները։
Տեր իմ,
կարոտ եմ Քո խաղաղությանը,
Երբևէ չեմ մտածում, թե ինչքան մեծ կարող են լինել նեղություններս,
Բայց գիտեմ, թե որքան մեծ ես Դու Քո անչափելի ողորմությամբ և օգնությամբ։
Քանի դեռ շնչում եմ, ես կանչում եմ Քեզ,
Ողորմիր և ապրեցրու։
Ամեն»
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ